ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Ռուսաստանը հասկացավ, որ իր հետագա գլոբալ բնույթի քայլը դեպի Արևելք շրջվելն է

Ռուսաստանը հասկացավ, որ իր հետագա գլոբալ բնույթի քայլը դեպի Արևելք շրջվելն է
14.09.2024 | 08:06

Բարձր մակարդակի գոյության պայքարի արդյունքում աշխարհում արմատական փոփոխություններ են կատարվում, որոնք սկսվեցին Խորհրդային Միության փլուզումով։

Դա աշխարհի փոխվելու առաջին լուրջ քայլն էր, որի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց Արևմուտքի ազդեցության զոնայում և հոժարությամբ պատրաստվում էր դառնալ նույն Արևմուտքի օրգանական ու հավասար իրավունքներով մաս։

Դա արտահայտվեց նրանով, որ նոր հազարամյակի առաջին տարիներին Ռուսաստանը, որոշակի պատճառներով, ցանկություն հայտնեց միանալու ՆԱՏՕ-ին, բայց ստացավ կտրուկ մերժում, որը աշխարհում կատարվող արմատական բնույթի փոփոխությունների ուղղությամբ ԽՍՀՄ-ի կոլապսից հետո երկրորդ բախտորոշ քայլն էր։

Այդ մերժումն ուներ իր շատ լուրջ պատճառները, որոնցից առաջինը ուներ ընդհանուր կոնցեպտուալ բնույթ, այն է՝ մի շատ մեծ մարդկային համակարգը մյուս շատ մեծ համակարգի մաս դառնալով, արդյունքւմ ստեղծվում է անկայուն միություն, մի բան, որը ձեռնտու չէր Արևմուտքին։

Ուրիշ խոսքով, ընդհանուր բնույթի նկատառումներից ելնելով, շատ մեծ համակարգը չի կարող տեղավորել իր մեջ իրեն հավասար պոտենցիալ հզորությամբ մի այլ մեծ համակարգ։

Բայց նման լուրջ մերժման համար, ընդհանուր նկատառումներից բացի, կար նաև մի այլ շատ լուրջ պատճառ, որը ռիսկային կլիներ ՆԱՏՕ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի համար։

Դա Ռուսաստանի ու Գերմանիայի նույն միության մեջ հայտնվելն էր, որը նրանց մերձեցման համար կստեղծեր բնական ու նորմալ պայմաններ, որը գոյաբանական պոտենցիալ վտանգներով լի էր Արևմուտքի համար։

Իսկ Արևմուտքի կողմից նման բնույթի գլոբալ մերժումն իր մեջ պարունակում էր պոտենցիալ թշնամանք Ռուսաստանի նկատմամբ, որն էլ հետագայում ավելի ուժեղացավ ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժվելու հետևանքով։

Այնուհետև, որոշ իներցիոն փուլից հետո, Ռուսաստանը հասկացավ, որ, անկախ ամեն ինչից, նման իրավիճակով թելադրված իր հետագա գլոբալ բնույթի քայլը դեպի Արևելք շրջվելն է։ Մի բան, որը ստիպեց Ռուսաստանին վերագնահատել իր ամեն ինչը, ներառյալ՝ ավանդական հարաբերությունները Արևելքի ու Հարավի հետ, և որի արդյունքը եղան մեծ տեղաշարժերը նրա արտաքին քաղաքականության մեջ, որոնց հիմնական իմաստը այդ ուղղություններով շահի ու անվտանգության պոտենցիալի փնտրտուքն էր։

Վերջինս հնարավոր էր միայն այն դեպքում, եթե հնարավոր լիներ Արևելքի ու Հարավի հետ ավանդական հակասությունները բոլոր հնարավոր միջոցներով մեղմել, և հենց այդ ուղղություններով էլ Ռուսաստանը մղեց իր ջանքերը։

Պրակտիկ իմաստով դա հարաբերությունների վերանայումն էր առաջին հերթին Չինաստանի, հետո՝ Թուրքիայի ու թուրքական աշխարհի հետ և նաև Իրանի հետ։

Մեր շահերի տեսանկյունից ամենից զգայունը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների դինամիկան էր, որի ուղղությամբ Ռուսաստանը սկսեց վարել սկզբունքորեն նոր քաղաքականություն, և որի նպատակը այդ ուղղությամբ պոտենցիալ վտանգը չեզոքացնելն էր ու շահի նոր աղբյուրներ ստեղծելը, որի մանրամասները լավ հայտնի են։

Հենց այդ ժամանակներից էլ սկսած Ռուսաստանի ավանդական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ սկսեց դանդաղ փոխվել, որը մենք, մեր կարճատես գավառականության պատճառով, չհասկացանք և աստիճանաբար դարձանք Ռուսաստանի քայլերին խանգարող հանգամանք։

Մենք պետք է այնպիսի քաղաքակրթական հասունություն ունենայինք, որ ժամանակին հասկանայինք այդքան բանը և ուրիշին հիմա չմեղադրեինք այն բանի համար, որ նա իր գոյաբանական շահն է հետապնդում։

Ընդհանուր առմամբ, մենք կարիք ունենք վերանայելու մեր առնվազն վերջին 200 տարվա պատմությունը, որում մենք չենք փայլել մեր հավաքական իմաստնությամբ։

Տեսեք, թե մենք ինչ արագությամբ, մեր շահերը մոռացած, խաղալիք դարձանք ուրիշների ձեռքին։

Տեսնել է պետք նաև, թե մեր ժողովրդի համար քաղաքական առաջնորդների հավակնություն ունեցող ավանդական կուսակցությունները ինչպիսի պարզունակ փոխադարձ պայքարի մեջ են առ այսօր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ